ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր մեկնել է Յոհաննեսբուրգ, որտեղ կմասնակցի ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովին։
ՌԴ նախարարին ՀԱՀ–ում դիմավորել են պարերով։
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը ՀԱՀ–ում կանցկացվի օգոստոսի 22-24-ը։ Ռուսաստանը հանդիպումներին ներկայացնում է Լավրովը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի ձևաչափով։
Առաջնորդների օրակարգի հիմնական թեմաները կլինեն կազմակերպության ընդլայնման և փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթի անցման հարցերը։
ՀԱՀ–ի ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ԲՐԻՔՍ–ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել 23 երկիր, ևս մի շարք երկրներ իրենց հետաքրքրությունն են հայտնել ոչ պաշտոնական մակարդակով։