ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 22-ին` ժամը 19:20-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ։ Կիրառվել է հրաձգային զենք։
Հիշեցնենք` Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել էին նաև օգոստոսի 17–ին։