Ուկրաինացի է ձերբակալվել 2022–ին Խերսոնի երկաթուղային կայարանում դիվերսիայի համար. ՌԴ ԱԴԾ

Դիվերսիայի մասին հոդվածով ներգրավված անձին 12-20 տարվա ազատազրկում է սպառնում։
Sputnik
Ուժայինները ձերբակալել են Օդեսայի երկաթուղու ղեկավարներից մեկին։ Նա կասկածվում է Խերսոնում դիվերսիա իրականացնելու մեջ, որը հանգեցրել է ռուսական զորախմբի մատակարարման խախտման։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։
«Խերսոնի մարզում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ուկրաինայի1961 թվականին ծնված քաղաքացու, որը կասկածվում է տրանսպորտային ենթակառուցվածքի դեմ դիվերսիայի մեջ` ուղղված Ռուսաստանի Դաշնության պաշտպանունակության խաթարմանը»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվածը, 2022 թվականի փետրվարին հանդիսանալով Օդեսայի երկաթուղու ղեկավարներից մեկը, կազմակերպել է Խերսոն երկաթուղային կայարանի սլաքային փոխադրումների վնասումը` դրանք շահագործման համար ոչ պիտանի դարձնելով, «ինչը հանգեցրել է հատուկ ռազմական գործողության անցկացմանը ներգրավված ռուսական զորքերի խմբավորման մատակարարման ժամանակավոր խախտման»։
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է Բրյանսկի մարզ ուկրաինացի դիվերսանտների ներթափանցման փորձի կանխման մասին