Ստամբուլի մշակութային կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության խմբեր։
Sputnik
Ստամբուլի Էսենյուրթ քաղաքի մշակութային կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ծուխը տեսանելի է դեպքի վայրից շատ կիլոմետրերի վրա։
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և հրշեջ ծառայությունները։
Տուժածների և հրդեհի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չկան։