Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Շոգի պատճառով բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ին, 23-25-ին կեսօրից հետո, 22-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում օգոստոսի 21-22-ին, 25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-25-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ օգոստոսի 20-25-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։