ՀՀ տարածքում երկրաշարժ է գրանցվել. զգացվել է նաև Երևանում

Սեյսմոգրաֆ. Արխիվային լուսանկար
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է Շորժա գյուղից 6 կմ հարավ։
«Օգոստոսի 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ` Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ»,– ասված է հաղորդագրությունում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Սոցցանցերում օգտատերերը նշում են, որ երկրաշարժը զգացվել է Երևանի Կենտրոն, Նոր Նորք վարչական շրջաններում, ինչպես նաև Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Կոտայքի մարզերում։