Անհրաժեշտ է 45 նոր շարժակազմ. Երևանի մետրոպոլիտենի շարժակազմերը կփոխարինվեն նորերով

Երևանի մետրոպոլիտեն. Արխիվային լուսանկար
Երևանի մետրոպոլիտենում բոլոր շարժակազմերը հնամաշ են, չնայած որոշակի կոսմետիկ աշխատանքներ կատարվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Առաջիկայում Երևանի մետրոպոլիտենի 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավանիյանը։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը զեկուցեց, որ շարժակազմերի տեխնիկական բնութագրերը պատրաստ են, և մոտակա ժամանակահատվածում մրցույթներ կհայտարարվեն։
«Անհրաժեշտ է 45 նոր շարժակազմեր ձեռք բերել»,–ասաց Սեդրակյանը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ Երևանի մետրոպոլիտենում բոլոր շարժակազմերը հնամաշ են, չնայած որոշակի կոսմետիկ աշխատանքներ կատարվել են։
«Շարժակազմերը տեսքի են բերվել, բայց դրանք 1976 թվականի արտադրության են։ Մենք նոր վագոնների կարիք ունենք»,–ասաց նա։
Ավինյանը նշեց, որ շարժակազմերը ձեռք բերելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համար Երևանի քաղաքապետարանը կդիմի ՀՀ կառավարությանը։