ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. 99 տարեկան հասակում մահացել է «ԿամԱԶ»-ի ստեղծող Լև Վասիլիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայում Թաթարստանի դեսպանատանը։
Նշվում է, որ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցը «ԿամԱԶ»-ի ղեկին եղել է 12 տարի։ Այս ընթացքում զրոյից կառուցվել է ավտոհսկան, ստեղծվել է գործարանի եզակի կադրային ներուժ, իսկ ողջ երկրից Նաբերեժնիե Չելնիում ներգրավվել են լավագույն մասնագետները։
Վասիլևը նաև «Մոսկվիչ» գործարանի գլխավոր տնօրենն էր. նա մասնակցել է առաջին մեքենաների ստեղծմանը։ Ղեկավարել է ԽՍՀՄ թեթև և սննդի արդյունաբերության և կենցաղային տեխնիկայի մեքենաշինության նախարարությունը։
Դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Վասիլևի ընտանիքին և ընկերներին։