Հայաստանի առանձին շրջաններում կարկուտ է սպասվում. եղանակի տեսություն

Իջևան. արխիվային լուսանկար
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 18-22 մ/վրկ արագության։
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել, սակայն օգոստոսի 22-24-ը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով։
Այսօր և առաջիկա երկու օրերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ երեկոյան ժամերին։ Այդ ժամանակ նաև քամու ուժգնացում է սպասվում` 15-18մ/վրկ։ Օգոստոսի 23-ին և 24-ին առանց տեղումների եղանակ կլինի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 32-34, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն
Քամին վնասներ է հասցրել Երևանում, Գյումրիում և Տաշիրում