Ավարտվեցին Համահայկական 8-րդ խաղերը. նախագահ Խաչատուրյանը մրցանակներ հանձնեց

Ավարտվեցին Համահայկական 8-րդ խաղերը. նախագահ Խաչատուրյանը մրցանակներ է հանձնել
Ստեփանակերտի թիմը ճանաչվել է «Մարզական ոգի և արիություն» անվանակարգի հաղթող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Մեր երկրի համար այս դժվարին օրերին Համահայկական խաղերը մեր ժողովրդի հավաքական կամքի ու ներուժի վկայությունն են նաև։ Համահայկական 8-րդ խաղերի փակման արարողության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա շեշտել է, որ այսպիսի միջոցառումներով մենք ամրանում ենք որպես պետություն, միաբանվում ու համախմբվում որպես ժողովուրդ, որ կարողանանք դիմագրավել մարտահրավերներին:
Ավարտվեցին Համահայկական 8-րդ խաղերը. նախագահ Խաչատուրյանը մրցանակներ է հանձնել
«Բարդ ժամանակները պահանջում են անձնվիրություն, ջանք ու եռանդ՝ հաղթանակների ու հաջողությունների կերտման համար և համահայկական խաղերի անցկացումը այդ նվիրումի ու աշխատանքի արդյունքն է»,– նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ` փակման արարողության ժամանակ իր ելույթում շեշտել է Վահագն Խաչատուրյանը:
Նախագահը նաև համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալներով և 25-ամյակի մեդալներով են պարգևատրվել մի շարք գործիչներ:
Համահայկական խաղերի «Լավագույն պատվիրակություն» է ճանաչվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից Հայաստան ժամանած թիմը, «Արդարացի խաղ» անվանակարգում հաղթել է Արգենտինայի Բուենոս Այրեսից ժամանած պատվիրակությունը, «Հայտնություն» անվանակարգում` Ղազախստանի թիմը, իսկ Ստեփանակերտի թիմը ճանաչվել է «Մարզական ոգի և արիություն» անվանակարգի հաղթող։ Լավագույն քաղաքներ են ճանաչվել են Լոնդոնն ու Արթիկը, իսկ համահայկական խաղերի գեղեցկուհի մրցույթում հաղթող է ճանաչվել ԱՄՆ Բևերլի Հիլզ քաղաքի բասկետբոլիստուհի Աննա Ասլանյանը։
Ավարտվեցին Համահայկական 8-րդ խաղերը. նախագահ Խաչատուրյանը մրցանակներ է հանձնել
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին, բոլոր կազմակերպիչներին, կամավորներին ու մարզիկներին իրենց մասնակցության, աշխատանքի ու բարձր մակարդակով խաղերի անցկացման համար: Նա վստահություն է հայտնել, որ կրկնապատկված եռանդով աշխատանքը շարունակվելու է առաջիկա 4 տարիներին՝ Համահայկական 9-րդ ամառային խաղերի կազմակերպման համար։