ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն կրակել է վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-23:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 19–ին ևս ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի (Գեղարքունիքի մարզ. խմբ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։