Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ Մ20 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Սուրեն Աղաջանյան
Հայ ըմբիշը մրցակիցներից երկուսին հաղթեց 9։0 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, հաղթելով Իսպանիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներին, դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Հայ ըմբիշը որակավորման փուլում 9։0 հաշվով պարտության մատնեց իսպանացի Գորկա Գարիխոյին, ապա մաքուր հաղթանակ տարավ ադրբեջանցի Իլկին Գուրբանովի նկատմամբ։ Իսկ քառորդ եզրափակիչում Աղաջանյանը 9:0 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Անրի Խոզրևանիձեին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչում գոտեմարտելու են նաև 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը, որը մինչև այս փուլ հասնելը արդեն տոնել է 4 հաղթանակ, և 82 կգ քաշային Ռուբեն Գևորգյանը, որը մրցումներում տոնել է 3 հաղթանակ։
Ըմբիշ Արսեն Հարությունյանը աղջիկ է ունեցել
Մեր մյուս երկու ըմբիշները՝ 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը և 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը, զիջել են Վրաստանը ներկայացնող Անրի Պուտկարաձեին և Գոռ Այվազյանին:
Այսօր երեկոյան կայանալու են կիսաեզրափակիչ գոտեմարտերը, ինչպես նաև բրոնզե մեդալի համար կգոտեմարտի 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։