ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը, որը կազմակերպել է Ռոսսոտրուդնիչեստվոն Հայաստանի սահմանամերձ համայնքների երեխաների շրջանում, հասել է ֆուտբոլային հասարակածին՝ տասը մարզից հինգն արդեն կողմնորոշվել են հաղթողների հարցում։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսական տան» մամուլի ծառայությունը:
Այսօր նրանց թվում է ընդգրկվել Լոռու մարզը։ Ստեփանավանում անցկացվել են մարզային փուլի եզրափակիչ խաղերը, որոնց մասնակցել են Տաշիրի, Ալավերդու և Արևաշողի թիմերը:
«Արդեն հիմա կարելի է ասել, որ մեր մրցաշարը հավելյալ արդյունք ունի։ Ամենահեռավոր անկյուններում գտնվող ֆուտբոլային խաղադաշտերը մեր մրցաշարի շնորհիվ օգտագործվում են ըստ նշանակության, ինչը շատ լավ է», - ասել է Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի ընտրական փուլի եզրափակիչ հանդիպում Լոռու մարզում
© Photo : Telegram/Русский дом в Армении
Տաշիրի և Ալավերդու թիմերը համառորեն պայքարել են գլխավոր մրցանակի և հանրապետական մրցաշարի ուղեգրի համար, բայց հաջողության է հասել Ալավերդու թիմը, այդ թվում՝ իրենց մրցակիցների դարպասապահի սխալների շնորհիվ:
Ռոման Բերեզովսկին, որը նախկինում հաջողությամբ պաշտպանում էր Հայաստանի եռագույնը, հաղթողների հաջողությունը բացատրել է ուժեղ պաշտպանությամբ, սակայն հիշեցրել է, որ հաջորդ փուլում մրցակցությունն ավելի մեծ կլինի:
«Տղաներից մի քանիսին կարելի է առանձնացնել, նրանք հաստատ կարող են իրենց ուժերը փորձել պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Զգացվում էր, որ նրանք առաջնորդի ունակություններ ունեն, ֆուտբոլային ինտելեկտը բարձր մակարդակում է` չնայած երիտասարդ տարիքին և այն հարթակների հնարավորություններին, որտեղ նրանք մարզվում են», – նշել է Բերեզովսկին։
Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի ընտրական փուլի եզրափակիչ խաղ Լոռու մարզում
© Photo : Telegram/Русский дом в Армении
Տաշիրի թիմի կազմում հանդես եկած Էդիկ Պողոսյանը երազում է ֆուտբոլային աստղ դառնալ Հենրիխ Մխիթարյանի և Կրիշտիանու Ռոնալդուի պես։ Խաղադաշտում նա աչքի է ընկել գոլերով և շատ է նեղսրտել, որ իր թիմը պարտվել է եզրափակիչում։
Լոռու մարզում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Դանիել Սիմոնյանը կարծում է, որ մրցաշարը ինքնադրսևորվելու լավ հնարավորություն է երեխաների համար։
Նա համոզված է, որ հաղթող թիմը արժանապատիվ խաղ ցուցադրելու հնարավորություն ունի նաև հանրապետական փուլում։
Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի ընտրական փուլի եզրափակիչ խաղ Լոռու մարզում
© Photo : Telegram/Русский дом в Армении
Առաջնության վերաբերյալ առաջին վիճակագրության համաձայն, որը Ռուսական տունը ստացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայից, ընտրական խաղերին երկրի հինգ մարզում (Արարատում, Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում, Արմավիրում և Լոռիում) մասնակցել են 80 թիմեր ու 800 պատանի խաղացողներ Հայաստանի սահմանամերձ գյուղերից ու քաղաքներից:
Մինչև սեպտեմբերի վերջ, երբ Վայքում տեղի կունենան մրցաշարի եզրափակիչ խաղերը, արդյունքները կամփոփվեն Հայաստանի ևս հինգ մարզերում: Մոտակա եզրափակիչը Տավուշում է, կկայանա օգոստոսի 24-ին:
Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի ընտրական փուլի եզրափակիչ խաղի մասնակիցները
© Photo : Telegram/Русский дом в Армении