ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. 81 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ՌԹԱԻ) կուրսի գեղարվեստական ղեկավար Իգոր Յասուլովիչը։ Տեղեկությունը հայտնում է ՌԹԱԻ–ն։
«Մեծ ցավով հայտնում ենք, որ այսօր մահացել է մեր ականավոր վարպետ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաևիչ Յասուլովիչը»,– ասված է ինստիտուտի Telegram-յան ալիքում:
Իգոր Յասուլովիչը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 24-ին։ Նա խաղացել է «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Հունիսի 31», «Այն նույն Մյունհաուզենը», «Գարդեմարիններ, առաջ» և բազմաթիվ այլ ֆիլմերում: Վերջին ժամանակաշրջանում նա խաղում էր Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոնում` Արթուր Միլլերի «Գինը» ներկայացման մեջ հանդես գալով Գրեգորի Սոլոմոնի դերում։