Երևանում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը տեղում մահացել է

Երևանում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը տեղում մահացել է
Բախման հետևանքով նաև տուժածներ կան։ Նրանք բժշկական կենտրոն են տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սարգսաշեն» նորակառույց թաղամասի մոտակայքում մեքենաներ են բախվել, որի հետևանքով 1 մարդ է մահացել, 2-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 13:35-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Կ․ Ա․) և «BMW» (վարորդ՝ Հ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաներից մեկական ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Երևան–Սիսիան ճանապարհին մեքենա է կողաշրջվել․ 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել