Երևան–Սիսիան ճանապարհին մեքենա է կողաշրջվել․ 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել

Շտապօգնության ավտոմեքենա
Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Երևան-Սիսիան ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 11:26-ին
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ուղևոր Ի․ Ռ․-ն (ծնված 1993 թ.) մահացել է, իսկ Ա․ Ա․-ն, Ա․ Յ․-ն և Յ․ Կ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ Ի․ Ռ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1 զոհ, 2 վիրավոր, 2-ն էլ` երեխա. Լոռիում «Օպելը» բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել