ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի շտապում հրապարակել հայկական առաջին ArmSat-1 արբանյակի արված լուսանկարները։
2023 թվականի ապրիլին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նախարարությունից պատասխանել էին, որ առաջիկայում որոշ կադրեր կհրապարակվեն։
3.5 ամիս է անցել։ Մենք նոր հարցում ենք ուղարկել` խնդրելով ներկայացնել կադրերը` նշելով նկարահանման վայրն ու լուսանկարների պարամետրերը։
«Տեղեկացնում ենք, որ առաջիկայում նախատեսվում է արբանյակի կողմից արված որոշ տիեզերալուսանկարների պաշտոնական հրապարակում։ Միաժամանակ հայտնում ենք, որ ոչ բոլոր տիեզերալուսանկերներն ու կոորդինատներ են ենթակա հրապարակման», – հայտնել են նախարարությունից։
Ուզում ենք հասկանալ` «առաջիկայում» ասելով նախարարությունը ինչ ժամանակահատված նկատի ունի։
Նախարարությունն արբանյակից լուսանկարներ է հրապարակել միայն մեկ անգամ, սակայն մշակված և ցածր որակի։
Հիշեցնենք, որ Urdaneta արբանյակը Հայաստանի համար ստեղծել է Satlantis իսպանական ընկերությունը։ Արբանյակի արձակումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվել է Armsat-1։