Արարատ Միրզոյանը Սլովենիայում կմասնակցի ռազմավարական համաժողովի

Արարատ Միրզոյան
Համաժողովին ներկա է լինելու նաև Եվրոպական խորհրդի նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի Բլեդ քաղաքում կմասնակցի ռազմավարական համաժողովի։ Այս մասին տեղեկանում ենք համաժողովի թվիթերյան միկրոբլոգից։
Միջոցառումը կոչվում է «Բլեդ ռազմավարական համաժողով։ Անցկացվելու է օգոստոսի 28-29-ը։
«Համերաշխություն հանուն գլոբալ անվտանգության» խորագրով միջոցառմանը ներկա են լինելու նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին, Բրազիլիայի արտգործնախարար Մարիա Լորա դա Ռոշան և այլք։
Ռազմավարական այս համաժողովը գլոբալ հարթակ է ժամանակակից հասարակության և նրա ապագայի վերաբերյալ գաղափարներ ներկայացնելու և կարծիքներ փոխանակելու համար։ Այն ձգտում է ստեղծել կայուն խաղաղություն` առաջարկելով ռազմավարական հայացքներ և լուծումներ այսօրվա և վաղվա ամենահրատապ խնդիրների համար։ Ռազմավարական համաժողովը միջկառավարական նախագիծ է։