Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանական դիրք. արխիվային նյութ
Ադրբեջանական ստորաբաժանումներն ակտիվացել են Ախպրաձորի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ–ն կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 19-ին՝ ժամը 15:25-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի (Գեղարքունիքի մարզ. խմբ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` օգոստոսի 17-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ էին բացել Երասխի (Արարատի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ