Ուրցաձորում քաղաքացին ընկել է ջրհորը և մահացել

Արխիվային լուսանկար
Փրկարարները ջրհորից դուրս են բերել դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում քաղաքացին ընկել է ջրհորը և մահացել։ Տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Օգոստոսի 18-ին, ժամը 11։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի բակում՝ փոսի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Պարզվել է, որ քաղաքացի Հ․ Տ․-ն (ծնված 1971 թ.) ընկել է ջրհորը (մոտ 1․40 մետր) և մահացել»,–նշված է ԱԻՆ հաղորագրությունում:
Փրկարարները ջրհորից դուրս են բերել դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Ըստ shamshyan.com-ի՝ մահացածը 52-ամյա Հասմիկ Տ․-ն է։