ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզում` Դաշտաքար-Ուրցաձոր ճանապարհին, ՃՏՊ–ի հետևանքով 1 մարդ է մահացել, ևս 1-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է օգոստոսի 17-ին` ժամը 20։21-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ն․, ծնված 1965 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթե արգելապատնեշին։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Հ․ Պ․-ին (ծնված 1989 թ․), Կ․ Պ.-ին (ծնված 1988 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ Հ․ Պ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: