Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 35-36, երեկոյան՝ 27-29 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 18-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 18-21-ին կեսօրից հետո, 22-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Եղանակի տեսություն
Քամին՝ արևմտյան 2-3 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում օգոստոսի 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-22-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 35-36, երեկոյան՝ 27-29 աստիճան։