Նովոռոսիյսկի բեռնատար տերմինալում հզոր հրդեհ է բռնկվել

Կրակի վերացման աշխատանքներում ներգրավված է 42 փրկարար, օգտագործվում է 14 միավոր տեխնիկա:
Sputnik
Նովոռոսիյսկի բեռնատար տերմինալում 1,3 հազար քառակուսի մետր մակերեսով փայտե արկղերեն այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Հրդեհը տեղի է ունեցել Մարկովի փողոցում ժամը 09:03-ին (Երևանի ժամանակով 10:03-ին), դեպքի վայր են ուղարկվել առաջին հրշեջ ստորաբաժանումները:
«Ժամը 09.11-ին առաջին հրշեջ ստորաբաժանումների տեղ հասնելուն պես պարզվել է, որ 1300 քմ մակերեսով բեռնատար տերմինալում հրդեհ է բռնկվել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ներկայումս հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 42 փրկարար, օգտագործվում է 14 միավոր տեխնիկա: