Կանադայում մոլեգնում են ավելի քան 240 անտառային հրդեհներ։ Նրանց պատճառով երկինքը կարմիր է դարձել։ Երկրի հյուսիսում տարհանում են տեղի բնակիչներին։ Հրդեհների ծուխը հասել է նաև ԱՄՆ-ի որոշ քաղաքներ։
Ավելի վաղ երկրի հյուսիսում գտնվող Յելոունայֆ քաղաքի իշխանությունները արտակարգ դրություն էին մտցրել անտառային հրդեհների տարածման սպառնալիքի պատճառով։
Օգոստոսի սկզբին Մթնոլորտային մոնիտորինգի եվրոպական ծառայությունը (CAMS) հայտնեց, որ Կանադայում մոլեգնող անտառային հրդեհները հանգեցրել են մթնոլորտ ածխաթթու գազի ռեկորդային արտանետումների՝ կազմելով այս տարի ամբողջ մոլորակի օդում վնասակար նյութերի ավելի քան 25%-ը: