Երեխային ծեծելու սկանդալային դեպքը տեսանկարահանվել է Գավառում. ոստիկանություն

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները և կատարվածի դրդապատճառները պարզելու համար։
Sputnik
Անչափահաս երեխային բռնության ենթարկելու դեպքը նկարահանվել է Գավառում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը:
«Ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութում պատկերված կինը Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները»,– ասված է հաղորդագրությունում։
Փոքր դուստրը ՀՕՖ–ում է եղել. ինչո՞ւ են բռնության ենթարկված երեխաները մնացել ընտանիքում
Ոստիկանությունը հայտնում է նաև, որ կնոջ 5 երեխան էլ ոստիկանությունում եղել են ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության (ՀԱԱԳՎ) անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է, որ հնարավոր բոլոր անհրաժեշտ գործողությունները կիրականացվեն երեխաների իրավունքները պաշտպանելու համար:
Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից