ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն կատարած Աննա Արևշատյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը:
«Կինը՝ Ա․Ա․-ն, հանցագործություն-հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածով` անչափահասի նկատմամբ առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, 18 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեն նշում է, որ առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կհրապարակի։