Տպավորությունը լավ է․ Փաշինյանը Կապանում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ

Վարչապետը շրջել է ուղեկալի տարածքում, ծանոթացել սահմանապահների սպառազինությանը, տարածքի կահավորմանը, ճաշարանի աշխատանքին։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
Վարչապետը շրջել է ուղեկալի տարածքում, ծանոթացել սահմանապահների սպառազինությանը, տարածքի կահավորմանը, ճաշարանի աշխատանքին։
Ուղեկալում վարչապետին ուղեկցել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքնեի նախարար Գնել Սանոսյանը։