Ե՞րբ անձրև կգա Հայաստանում. եղանակի տեսություն

Երևան
Օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կնվազի օգոստոսի 18-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Այսօր ամբողջ Հայաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում։ Երեկոյան ժամերին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վրկ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Oգոստոսի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Շոգի պատճառով Երևանում շտապօգնության կանչերի թիվն ավելացել է
Երևանում ևս երկու օր տեղումներ չեն սպասվում։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 36-38, գիշերը` 21-23 աստիճան տաքություն։
Փակ շուկայի մոտի գետնանցումում հենաշարժողական խնդիրներով անձանց համար վերելակ է տեղադրվել