ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Վայք քաղաքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
ՍԱՏՄ–ն պարզել է, որ ձեռնարկատեր Ալլա Ավագյանին պատկանող արտադրամասի պատերի ու հատակի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, հեշտությամբ լվացվող ու ախտահանվող նյութերից ու ենթակա են նորոգման։
Բացի այդ, առաստաղներն ապահով չեն, չեն կանխարգելում կեղտի կուտակումներն ու բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը։
Վայքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
«Արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն բավարարել հիգիենայի պահանջներին»,– ասվում է հաղորդագրությունում։
Ոչ բարվոք վիճակում է եղել նաև արտադրամասի օդափոխության համակարգը։
Արտադրամասի համար սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Վայքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել