Բրյանսկի շրջանում ոչնչացրել են չորս ուկրաինացի դիվերսանտների: Այս մասին հայտնում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի ԱԴԾ-ն և ՊՆ–ն Բրյանսկի մարզի սահմանամերձ Ստարոդուբսկի շրջանում կանխել են ուկրաինական դիվերսիոն — հետախուզական խմբի ներթափանցման փորձը ՌԴ տարածք», - ասվում է հաղորդագրությունում։
Ուկրաինացի դիվերսանտների մոտ գտել են FPV դրոններ՝ «Ռուսաստանի ԱԴԾ սեփականություն» պիտակներով և ՌԴ խորհրդանիշներով։ Հայտնաբերվել է նաև սպառազինություն, պայթուցիկ և նավիգացիոն սարքեր։ Այս ամենը վկայում է, որ նրանք նախապատրաստել են սադրանքներ և դիվերսիա Ռուսաստանի տարածքում։
Հիշեցնենք` մարտի 2-ին Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Ուկրաինայից Կլիմովսկի շրջանի տարածք է ներթափանցել դիվեսրիոն-հետախուզական խումբ։ Դիվերսանտները կրակել են շարժվող մեքենայի վրա, որի հետևանքով 2 մարդ է մահացել։