Քամու հետ կռվողները. Սևանա լճում անցկացված մրցաշարի ամենավառ կադրերը

Նավակներն արդեն լճում են, առագաստները` բացված, քամին` «բռնված». Սևանա լճում ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը կրկին միավորել է տարբեր երկրների առագաստանավորդներին։ Sputnik Արմենիան ներկայացնում է եզրափակիչ փուլի ամենավառ կադրերը։
Sputnik
Սևանա լճում այսօր ավարտվեց ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը։ Օգոստոսի 12-ից անցկացվող մրցաշարի մոտ 3 տասնյակ մասնակիցներն այս անգամ երեք երկրներից էին` Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից։
Հուշամրցաշարի եզրափակիչի արդյունքներով` «Օպտիմիստ» դասում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Օլեգ Ուշկովը, երկրորդ տեղը` Հայաստանի ներկայացուցիչ Նարե Սուքիասյանը, իսկ երրորդը` կրկին Ռուսաստանի ներկայացուցիչ Ալբինա Վալեևան։
Իսկ «Լուչ–մինի» դասում առաջին տեղը կիսեցին Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Ռադկոն և Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Տատարիշվիլին, իսկ երրորդ տեղը բաժին հասավ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Դավթյանին։
Հուշամրցաշարը դեռ խորհրդային ժամանակներից է մեր երկրում անցկացվում։ Խորհրդային Միության փլուզումից հետո հուշամրցաշարն էլ տարիներ շարունակ մոռացվեց, 2016-ին սպորտի սիրահարները վերակենդանացրին, ու այդ տարվանից այն ամենամյա է դարձել։
Առագաստանավային սպորտում կարևորը միայն ուժը չէ, այլև միտքը, մարտավարությունը, համառությունը։
Լինելու եմ պրոթեզով Էվերեստ բարձրացած 3-րդը. օդադեսանտային զորքերի կապիտան Գնելի հաղթանակը
Առագաստանավորդները վստահ են` եթե այս սպորտում հաջողում ես, ուրեմն կյանքում շատ բան ավելի հեշտ է դառնում, որովհետև զգայարաններդ ավելի մարզված են։ Բացատրում են` այստեղ պետք է անգամ քամին տեսնես, քանի որ քամու հետ կռիվ ես տալիս։
Մասնագետներն ու մարզիկները հույս ունեն` մեր երկրում էլ «քամու հետ կռիվ տվող» այս սպորտաձևին ավելի մեծ ուշադրություն կդարձվի, ու մենք էլ միջազգային մակարդակի մարզիկներ կունենանք։
1 / 22

1. Սևանա լճի ափին Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակիցները պատրաստվում են եզրափակիչին

2 / 22

1. Այս տարի միջազգային մրցույթին երեք երկրներից են մասնակցում

3 / 22

Մասնակիցները լիճ դուրս գալուց առաջ ստուգում են նավակները

4 / 22

Հուշամրցաշարի փոքրիկ մասնակիցը կազմ-պատրաստ է

5 / 22

Ռուսաստանի ներկայացուցիչներ Ալբինա Վալեևան և Լեոնիդ Ագրբան եզրափակիչից առաջ

6 / 22

Հայաստանի ներկայացուցիչ, մրցույթի ֆավորիտներից Նարե Սուքիասյանը նավակը լիճ է դուրս բերում

7 / 22

Միջազգային հուշամրցաշարի փոքրիկ մասնակիցներն արդեն սկսում են եզրափակիչ նավարկությունը

8 / 22

Առագաստանավերն արդեն ջրի մոտ են

9 / 22

Մրցույթի անցկացման վայրը թռչնի թռիչքի բարձրությունից

10 / 22

Միջազգային մրցույթի մասնակից առագաստանավերը ջրի վրա

11 / 22

Ռուսաստանի թիմի մարզչական կազմը հետևում է սաների մրցելույթներին

12 / 22

Եզրափակիչի մասնակիցներից մեկը փորձում է բալանս պահել

13 / 22

Հուշամրցաշարի մասնակիցը մրցույթի թեժ պահին

14 / 22

Մարզչական թիմի անդամը հետևում է մրցելույթներին

15 / 22

Հուշամրցաշարի մասնակիցը ջրում

16 / 22

Դատավորների թիմը հետևում է մրցույթի ընթացքին ու գնահատում

17 / 22

Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակից

18 / 22

Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակիցը հետևում է քամու ուղղությանը

19 / 22

Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակիցները

20 / 22

Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակից

21 / 22

Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակից առագաստանավերը

22 / 22

Սևանա լիճը թռչնի թռիչքի բարձրությունից

«Վայ, պապա, նայի՝ տոտա ա». ինչպես Անժելան դարձավ նոր տրոլեյբուսների առաջին կին վարորդը