ՀՀ–ում նախորդ ամիս 774 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Հսկիչ-դրամարկղային սարք
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ավելի քան 200 մլն դրամի չափով տուգանք է առաջադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023թ. հուլիս ամսվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառման կանոնների ավելի քան 700 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների նախարարությունը։
«2023 թվականի հուլիս ամսին 774 հարկ վճարողի մոտ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում է արձանագրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ, առաջադրվել է շուրջ 217․1 մլն դրամի չափով տուգանք: