Երեկոյան ժամերին քամի կլինի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Գերատեսչությունից զգուշացնում են, որ օգոստոսի 16-19-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
օգոստոսի 16-17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Oգոստոսի 18-ին և 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Նշվում է, որ քամին հարավարևելյան է, 2-3 մ/վրկ արագությամբ, 16-20-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 16-17-ին երեկոյան ժամերին Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վրկ արագությամբ, 18-19-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 16–ի գիշերը եղել է 20-22 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 35....+37։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ օգոստոսի 16-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։