Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ

Գեղարքունիքի մարզ. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն այսօր հայտարարություն էր տարածել, որով ասվում էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Նրան հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը առիթը բաց չթողեց հերթական ապատեղեկատվությունը տարածելու համար` նշելով, թե իբր «դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել»։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքեց ադրբեջանական կողմի հայտարարությունը` հայտնելով, որ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: