Խոսրովի անտառում զբոսնող ընձառյուծը. տեսախցիկները հազվագյուտ տեսարան են ֆիքսել

Կենդանին տեսախցիկների տեսադաշտում է հայտնվել ցերեկային ժամին, ինչը հազվադեպ է լինում։
Sputnik
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված ֆոտոթակարդները հազվագյուտ տեսարան են արձանագրել, որում երևում է, թե ինչպես է զբոսնում ընձառյուծը։ Տեսանյութը հրապարակվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ ընձառյուծը շատ մոտ է կանգնած տեսախցիկին. արևի լույսի տակ նա փայլում է իր ողջ գեղեցկությամբ։
Կենդանին սկզբում նայում է լեռների ուղղությամբ, ապա դանդաղ հեռանում այդ հատվածից։
Հիշեցնենք` ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում։
Վերջին անգամ պետական արգելոց ֆոտոթակարդում ընձառյուծ էր հայտնվել մարտի 29-ին, գիշերը։ «Խոսրովի անտառում» ապրող ընձառյուծներից մեկը Նեոն է, մյուսը` Նովան։ Կենդանիները նաև 2 ձագ ունեն։