ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կշարունակի մնալ կալանքի տակ։ Նրա խափանման միջոցը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հակակոռուպցիոն դատարանում երեկ քննվում էր կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Դատավորը Գիվի Հովհաննիսյանն է։
Նշենք, որ օգոստոսի 12–ի դատական նիստը հետաձգվել էր։ Դատարանը ժամանակ էր տվել, որպեսզի Աշոտյանը ծանոթանա քննիչի միջնորդությանը կից ներկայացված 9 ձայնասկավառակին, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: