Ղրիմի բնակիչ է ձերբակալվել. նա տեղեկություններ էր փոխանցում ուկրաինացիներին

Ղրիմի կալանավորված բնակիչը պատմել է` ինչպես է ուկրաինացի համակարգողներին փոխանցել երկաթուղային փոխադրագնացքի և վառելիքով պահեստների մասին տեղեկությունները։
Sputnik
ՌԴ ԱԴԾ–ն ուկրաինացի ազգայնականների համախոհի է բացահայտել (ՌԴ քաղաքացի), ով ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով ռազմական հատուկ գործողությունների գոտի Ղրիմով ընթացող ռազմական բեռների մասին նրանց տվյալները էր փոխանցում։
58-ամյա տղամարդը հաստատել է, որ համագործակցել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետ և հայտնել թաքստոցի կոորդինատները, որտեղ տրոտիլային համարժեքով շուրջ 1 կգ-անոց ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել։
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ուկրաինային ռազմական տվյալներ փոխանցող անձի
ԱԴԾ–ն քրեական գործ է հարուցել պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռբերման, փոխանցման, սպառման, պահպանման, տեղափոխման և կրման փաստով։ Տղամարդը կալանավորված է։ Պարզվում է նրա առնչությունը ՌԴ տարածքում տեղի ունեցած այլ հանցագործությունների հետ։