ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը՝ Գիվի Հովհաննիսյանի նախագայությամբ, ՀՀԿ փոխնախգահ Արմեն Աշոտյանի կալանքի հարցով խորհրդակցական սենյակ է գնացել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նիստն ավարտվել է, որոշման հրապարակման ժամը դեռ չի նշվել:
«Սպասում ենք ակտին, կարող է 1 ժամից լինի, կարող է՝ 5: Դատարանից ոչ մի ակնկալիք չունենք: Դատարանը չի Աշոտյանին ազատողը, հետևաբար ակնկալիք լինել չի կարող»,- ասաց Աթանեսյանը:
Նշենք, որ օգոստոսի 12–ի դատական նիստը հետաձգվել էր։ Դատարանը ժամանակ էր տվել, որպեսզի Աշոտյանը ծանոթանա քննիչի միջնորդությանը կից ներկայացված 9 ձայնասկավառակին, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: