ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վ, 13-15-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Երևանում օգոստոսի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 37-39, երեկոյան՝ 27-29 աստիճան։
Ուշադրություն. օգոստոսի 15-18-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։