ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի «Ջրվեժ» անտառպարկի տարածքում հրդեհ է բռնկվել, այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 15։25-ին, անտառպարկ է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ։
«Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Ընդհանուր առմամբ դեպքի վայր սկզբում մեկնել է 2 մարտական հաշվարկ, այնուհետև ևս 3-ը, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից։