ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՌԴ-ում անցկացվող «Բանակ-2023» համաժողովի իրանական տաղավար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Իրանը։
Այցելության ընթացքում Բրուտյանը զրուցել է Իրանի պաշտոնատար անձանց հետ:
Նշենք, որ «Բանակ-2023» 9-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը օգոստոսի 14-20-ն անցկացվելու է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մշակույթի և հանգստի ռազմահայրենասիրական զբոսայգու տարածքում։
Պաշտոնական տվյալով՝ համաժողովին ներկայացված է 80 արտասահմանյան ընկերությունների արտադրանք։