Մի քանի օր շարունակ Երևանում մինչև +42 աստիճան է կանխատեսվում. եղանակի տեսություն

Երևան
Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 13-17-ի ցերեկը` ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև 40–42 աստիճան տաքություն։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Նշված ժամանակահատվածում Հայաստանում անձրև չի գա։
Ինչպե՞ս են շոգից փրկվում աշխարհի տարբեր անկյուններում. լուսանկարներ
Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Այսօր օդի ջերմաստիճանը համեմատաբար ցածր կլինի Գեղարքունիքում (+29-ից +33):
Եղանակի տեսություն