Մերձմոսկվայում 1,8 հազար քմ մակերեսով պարարտանյութի պահեստ է այրվում

Նախնական տվյալներով` պատճառը եղել է զոդման աշխատանքների ժամանակ հակահրդեային պահանջների խախտումը։
Sputnik
Մերձմոսկովյան Ռամեսնկի շրջանում հրդեհ է բռնկվել 1,8 հազար քմ մակերեսով պարարտանյութի պահեստում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԻՆ մարզային գլխամասի մամուլի ծառայությանը։
«11:53–ին հաղորդում է ստացվել, որ Ռամենսկի քաղաքային օկրուգի, Դոնինսկոյե մայրուղու 4-րդ կմ–ի վրա, հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շինությանում։ Առաջին ստորաբաժանումների ժամանելուն պես նկատվել է, որ կրակը պատել է պահեստի ամբողջ մակերեսը, այն 1,8 հազար քմ է», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Մոսկվայի մարզի դատախազության տվյալներով` Ռամենսկոյե շրջանի պահեստում պլաստիկից պատրաստված պալետներ են այրվում։
Նախնական տվյալների համաձայն` պատճառը զոդման աշխատանքների ժամանակ հակահրդեային պահանջների խախտումն է եղել։