Երևանի մանկական այգու տարածքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ

Հրշեջ–փրկարարները հրդեհը տեղայնացրել են, որպեսզի այն ավելի շատ չտարածվի, մարման աշխատանքներ են տարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող մանկական այգում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրից Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ այրվում է մի շինություն, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, չգործող կարուսելներ են եղել։
Այժմ տարածքում աշխատում են հրշեջ–փրկարարները։ Դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ։
Ներկա պահին հրդեհն արդեն տեղայնացվել է։