Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ մզկիթում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
«Շահ չերաղ մզկիթի վրա 2 ահաբեկիչ է հարձակվել, ինչի հետևանքով 4 անձ մահացել է»,– ասված է հաղորդագրությունում։
Mehr գործակալությունն էլ հայտնում է առնվազն 2 զոհի մասին։ Նշվում է նաև, որ ահաբեկիչներին սրբավայրում հակահարված են տվել այնտեղ գտնվող անվտանգության աշխատակիցները։ Հարձակվողներից մեկը սպանվել է, իսկ մյուսը դեռ ազատության մեջ է։
Այս մզկիթում արդեն երկրորդ անգամ է ահաբեկչություն իրականացվում։ Նախորդը տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 26-ին։ Այդ ժամանակ զոհվել էր 13 մարդ։