Քաղաքային քանդակի թանգարանի մասնագետները կուսումնասիրեն հուշարձանը և վնասվածքհայտնաբերելու դեպքում կդիմեն ոստիկանություն:
Անհայտ տղամարդը որոշել է լուսանկարվել՝ բարձրանալով Պյոտր Կլոդտի ստեղծած «Ձիեր սանձահարողները» հայտնի արձանախմբի քանդակներից մեկի վրա, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում՝ Անիչկովի կամրջի վրա։ Տեղեկությունը հայտնում է մշակույթի քաղաքային կոմիտեն:
«Նախորդ գիշեր մի տղամարդ բարձրացել էր Անիչկովի կամրջի բրոնզե ձիու վրա։ Նա ակնհայտորեն որոշել էր առավելագույնս մտերմանալ պետերբուրգյան արվեստի հետ և իր համար յուրահատուկ ֆոտոսեսիա էր կազմակերպել»,-ասված է կոմիտեի Telegram-յան ալիքում։
Նշվում է, որ քաղաքային քանդակի թանգարանի մասնագետները կուսումնասիրեն հուշարձանը և վնասվածքներ հայտնաբերելու դեպքում կդիմեն ոստիկանություն:
Անիչկովի կամրջի քանդակները, որոնք նաև «Կլոդտի ձիեր» են անվանում, նախկինում էլ են հայտնվել վանդալների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հունիսին երեք երիտասարդ բարձրացել էին ձիերից մեկի վրա և գարեջուր խմել այնտեղ՝ վնասելով բրոնզե սանձը։ 2021 թվականի նոյեմբերին բրոնզե ձիերի սմբակների վրա փորձել էին թաթմաններ հագցնել։
Անիչկովի կամրջի վրա գտնվող արձանախումբը պատկերում է մարդու կողմից ձիու սանձման չորս տարբեր փուլեր: Պյոտր Կլոդտի ստեղծած առաջին երկու քանդակները՝ «Ձին քայլող պատանու հետ» և «Ձիուն սանձ հագցնող պատանին», տեղադրվել են 1841 թվականին։