ՌԴ–ն հրթիռային հարված է հասցրել Իվանո-Ֆրանկովսկի ռազմական օդանավակայանին. ՊՆ

ՏՈւ–160 ինքնաթիռ
ՏՈւ–160 ինքնաթիռ
ՌԴ զինված ուժերի զորքերի «Արևմտյան» խմբավորման գրոհային ջոկատները հարձակողական գործողություններ վարելու ընթացքում բարելավել են դիրքը Կուպյանսկի ուղղությամբ առաջնագծի երկայնքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարված է հասցրել Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Կոլոմիյա բնակավայրի շրջանում գտնվող ռազմական օդանավակայանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Կուպյանսկի ուղղությամբ մեկ օրվա ընթացքում հաջողությամբ հետ են մղվել Ուկրաինայի զինված ուժերի 95-րդ դեսանտագրոհային, 14-րդ և 32-րդ մեքենայացված բրիգադների ստորաբաժանումների ութ հարձակումներ և հակագրոհներ: ՌԴ ԶՈւ զորքերի «Արևմտյան» խմբավորման գրոհային ջոկատները հարձակողական գործողությունների վարման ընթացքում բարելավել են դիրքը առաջնագծի երկայնքով։
Դոնեցկի ուղղությամբ զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները ավիացիայի և հրետանու հետ համագործակցությամբ հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի գրոհային խմբերի յոթ հարձակում: ԴԺՀ Պերվոմայսկոյե բնակավայրի շրջանում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 59-րդ մեքենայացված բրիգադի զինամթերքի պահեստը։
Խերսոնի ուղղությամբ կրակային խոցման արդյունքում ոչնչացվել է ուկրաինական շուրջ 35 զինծառայող, երկու ավտոմեքենա, մեկ «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից, ինչպես նաև ամերիկյան արտադրության AN/TPQ-36 հակահրթիռային պայքարի ռադիոտեղորոշիչ կայանը:
Բացի այդ, Զապորոժիեի մարզի Օրեխով քաղաքի շրջանում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 10-րդ բանակային կորպուսի առաջնագծի հրամանատարական կետը: Զապորոժիե քաղաքի և Զապորոժիեի մարզի Մալայա Տոկմաչկա բնակավայրի շրջաններում ոչնչացվել են հրթիռահրետանային սպառազինության և Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման պահեստները:
Հակաօդային պաշտպանության միջոցներով մեկ օրվա ընթացքում 29 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել ԼԺՀ-ի Պլոշչանկա, Բելոգորովկա, ԴԺՀ-ի Պոկրովսկոյե, Զապորոժիեի մարզի Ուլյանովկա, Օչերևատոյե, Խերսոնի մարզի Պոկրովսկոյե բնակավայրերի շրջաններում, ինչպես նաև Սև ծովի ավազանի երկնքում:
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի ցանկանում հակամարտությունը տեղափոխել ՌԴ տարածք
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։