«Կրասնոդարը» Էդուարդ Սպերցյանի դուբլի շնորհիվ հաղթեց «Օրենբուրգին»

Էդուարդ Սպերցյան
Հաջորդ տուրում Կրասնոդարի թիմը օգոստոսի 19-ին կընդունի Մոսկվայի «Լոկոմոտիվին»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության չորրորդ տուրում «Կրասնոդարը» հաղթեց «Օրենբուրգին»:
Այսօր Օրենբուրգում կայացած հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։
«Կրասնոդարը» 12 միավոր վաստակեց և ընդգրկվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարների շարքում:
Արսեն Զախարյանը մոտ է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն. ԶԼՄ
«Օրենբուրգը» 1 միավորով նախավերջին՝ 15-րդ տեղում է:
Հաջորդ տուրում Կրասնոդարի թիմը օգոստոսի 19-ին կընդունի Մոսկվայի «Լոկոմոտիվին»:
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել գանացի ֆուտբոլիստի հետ