ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Կալինինգրադի մարզում ուսումնամարզական թռիչք կատարելիս Սու-30 երկտեղանոց ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։
«Սու-30 ինքնաթիռը կործանվել է ամայի վայրում։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Անձնակազմը զոհվել է», - ասված է հայտարարության մեջ։
Նախնական տվյալով՝ արտակարգ պատահարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: