Կերչի նեղուցի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը 2 ուկրաինական հրթիռ են խոցել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Ղրիմի կամուրջը վնասված չէ», - Telegram-ում գրել է նա:
Հանրապետության ղեկավարը հորդորել է հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական աղբյուրներին:
ՌԴ ՊՆ–ն էլ հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը Մոսկվայի ժամանակով 13։00-ի սահմաններում փորձել են Ղրիմի կամուրջը գրոհել Ս-200 հրթիռով, որը վերածվել է հարվածային տարբերակի։